Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանում անհնազանդության զանգվածային գործողություններ սկսելու մասին
International newsՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն, և ինքը չի ճանաչում դրանց արդյունքները: Այդ մասին հայտարարությունը Սաակաշվիլին արել է էքզիթ փոլի տվյալների հրապարակումից հետո:
Նա կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Վաղն առավոտից, անկախ ընտրությունների արդյունքներից, զանգվածային անհնազանդության գործողություններ ենք սկսում: Վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Ես բոլորին միասնության կոչ եմ անում, և մենք անպայման կհաղթենք»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին: