Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները թվերով. հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին
International newsՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 98.76 տոկոսը՝ 3705 ընտրական տեղամասերից 3659-ի տվյալները, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Ըստ պաշտոնական նախնական տվյալների՝ ընտրական տարածքների մեծ մասում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, ում թեկնածությանն աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
ԿԸՀ տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59.61 տոկոսը, իսկ ընդդիմադիր միավորումից նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 40.39 տոկոսը:
Երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 1 մլն 143 հազար 111 ձայն, ինչը կես միլիոնով ավելի է առաջին փուլի համեմատությամբ:
Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին ստացել էր 615 572 ընտրողների ձայները, այսինքն՝ 527 539-ով պակաս, քան նոյեմբերի 29-ին:
Գրիգոլ Վաշաձեն երկրորդ փուլում ստավել է 774 հազար 468 ձայն: Նա առաջին փուլում ստացել էր 601 224 ձայն, հետեւաբար ընդդիմության թեկնածուին երկրորդ փուլում աջակցել է 173 244 ընտրող ավելի:
Դրանից բացի, երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը 10 տոկոսով բարձր էր, քան առաջին: Այսինքն՝ նոյեմբերի 28-ին ընտրությունների էր եկել 337 889 ընտրող ավելի, քան հոկտեմբերի 28-ին:
Հարկ է նշել, որ հասարակական կազմակերպությունները եւ ընդդիմադիր կուսակցություններից դիտորդները հայտնել են երկրորդ փուլում ընտրողների հատուկ մոբիլիզացիան: Նրանց տեղեկություններով՝ իշխող կուսակցության կուսակցական քարոզիչները եւ այսպես կոչված՝ համակագողներն անցկացնում էին տեղամասեր մտնող եւ դուրս եկող ընտրողների հաշվառում: Նաեւ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները կուսակցության ներկայացուցիչներին ցույց են տվել իրենց քվեաթերթիկի լուսանկարը, որ կատարել են քվեախցիկում: