Դրամական միջոցներ, բնակարան, փոխառություններ. Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը
EconomicsԵրևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26–ին:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրել է 74400 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Դանիելյանի հանձնած փոխառությունները կազմել են 3000000 ՀՀ դրամ և 16000000 ՀՀ դրամ:
Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 22 000 000 ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար, 1 800 000 ռուսական ռուբլի և 4000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 105 645 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հավելենք, որ Ա. Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանդիսացել է նաև 2016թ. ստեղծված «Նորավան» համատիրության համահիմնադիրներից մեկը, իսկ 2017–2018թթ. զբաղեցրել է կառավարչի պաշտոնը: