ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
SportՀայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն Ազգերի լիգայի խմբային փուլում անցկացրել էր 2 հանդիպում՝ մրցելով Ջիբրալթարի (6:2) ու Լիխտենշտեյնի (2:2) հավաքականների հետ:
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարն է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիան ու Բրազիլիան: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան, իսկ Արգենտինան 11-րդն է:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4: