Թուրքիայի դատախազությունը սաուդացի լրագրողի սպանության գործով մեղադրյալներին ձերբակալելու որոշում է կայացրել
International newsԹուրքիայի դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Խաշոկջիի սպանության մեջ ներկայումս մեղադրվում է 18 անձ, որոնցից 15-ը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ են ժամանել հենց սպանության օրը:
Թուրքիայի դատարանը սպանության գործի մեղադրյալներին մեղադրանք է առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 81 և 82 (առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն) հոդվածներով: