Պուտինը և Թրամփը «ոտքի վրա» կշփվեն G20-ի գագաթնաժողովի շրջանակներում. Պեսկով
International newsՎլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը «ոտքի վրա» հանդիպում կանցկացնեն G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոտքի վրա, իհարկե, բոլոր մասնակիցները կհանդիպեն իրար», - նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը որոշել էր չեղարկել ՌԴ գործընկերոջ հետ լայնամասշտաբ հանդիպման անցկացումը, ինչի համար պատճառ էր հանդիսացել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը:
Կրեմլից հայտնել են, որ ցավում են դրա համար և ընդգծել են, որ Պուտինն այժմ մի քանի ժամ ազատ ժամանակ կունենա օգտակար հանդիպումներ անցկացնելու համար:
Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում երեք ուկրաինական ռազմանավ է կալանավորվել ՌԴ սահմանը հատելու համար: Բոլոր նավաստիները նույնպես երկու ամսով կալանավորվել են: