Փարիզում անկարգությունների հետևանքով վնասվել է Հաղթանակի կամարը
International newsԱրգենտինայում կայացած G20 գագաթնաժողովից Ֆրանսիա վերադառնալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղևորվել է դեպի Փարիզի Հաղթանակի կամար անկարգությունների արդյունքում երկրի խորհրդանիշերից մեկին պատճառված վնասը գնահատելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Հաղթանակի կամարի տարածքում կոտված է Ֆրանսիայի խորհրդանիշ՝ Մարիանի արձանը, պատերը ծածկված են գրաֆիտիներով, հակակապիտալիստական լոզունգներով և սոցիալական բնույթի պահանջներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վարորդների՝ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման, որոնք գրեթե երկու շաբաթ է շարունակվում են, վերաճել են զանգվածային անկարգությունների: