ԱՊԼ. «Լիվերպուլը» նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսին ավելացված 6-րդ րոպեին: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Դիվոկ Օրիգին:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Էվերթոնը» 22 միավորով 6-րդ տեղում է: