Հռոմի Ֆրանցիսկոս պապը ի նշան Սիրիայի ժողովրդի հետ համերաշխության մոմ է վառել
International newsԴեկտեմբերի 2-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ի նշան Սիրիայի ժողովրդի հետ համերաշխության մոմ է վառել: Այս մասին տեղեկացնում է Պապի մամուլի ծառայությունը: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Պապը բոլոր երիտասարդ քրիստոնյաներին կոչ է արել իրեն միանալ եւ ի աջակցություն սիրացի ժողովրդին, որը 8 տարի տառապում է ռազմական գործողությունների պատճառով, մոմեր վառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հույսի այս լույսերը ցրում են պատերազմի ստվերները: Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին մենք կոչ ենք անում այդտեղ մնալ՝ որպես բարեսրտության, ներողամտության եւ հաշտության դեսպաններ: Թող հույսի լույսերն այս օրերին հասնեն բոլորին, ովքեր նաեւ աշխարհի մյուս ծայրերում հակամարտությունների գոտում են ապրում», - ասել է նա:
Ընդհանուր առմամբ բաժանվել է «Սիրիայում հանուն խաղաղության» 50 հազար մոմ: Այս Սուրբ Ծննդյան արշավը սկսվել է «Օգնություն տառապող եկեղեցուն» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Այն մասնավորապես, ուղղված է հակամարտությունների հետեւանքով Սիրիայի շրջաններում տուժած մարդկանց օգնության հատկացմանը, այդ թվում նաեւ քրիստոնյա փախստականների տների վերականգնմանը հետագայում վերադարձնելու նպատակով, դեղորայքների եւ մանկական կաթի փոշով ապահովմանը, հոգեբանական օգնության տրամադրմանը, դպրոցական կրության վճարմանը եւ Սուրբ Ծննդյան տոների նվերներին: