Դիլետանտությունը և նախըտրական շահարկումները
AnalysisԱնդրադառնամ վերջին օրերին կայքերում ու սոցցանցերում մի տարօրինակ ու անհարկի շահարկման: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով ՀՀ-ում ներդրումային դաշտի բարելավման և նոր հարթակների ներգրավմանը, խոսել էր Մեծ Բրիտանիայից սպասվող ներդրումային նոր խոշոր ծավալների մասին:
Խոսքի մեջ Ծառուկյանը օգտագործել էր «լորդ» և «լորդուհի» տերիմնները, որոնք էլ դարձան մի քանի անգրագետ դիլետանտների զազրախոսության ու վայրահաչման, անտակտ մեկնաբանությունների առիթ:
«Լեդի» կամ «լորդուհի» անհարկի շահարկումը` անգրագիտության արդյունք: «Լորդ», «դուքս», «մարքիզ». սրանք այն թագավորական կոչումներն են, որոնք գործում են Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի դար: Նշված ազնվականների տիկնանց համապատասխանաբար դիմում են՝ բարոնուհի, դքսուհի, լորդուհի կամ լեդի: Նշված տերմիններն անգլիական ծագման բառեր են, որոնք, հանգամանքների բերումով, հայերենը վերցրել և կիրառում է խոսակցականում, իսկ ավելի հաճախ՝ գրականության մեջ: Հետաքրքրական մի փաստ. հայ մարդու ականջի համար օտար և մեր հանրության համար անընկալելի է «լորդուհի» ձևակերպումն, այն ոչ թե սխալ, այլ ուղղակի չօգտագործվող եզրույթ է, քանի որ ընդունված է լորդուհուն դիմել նաև լեդի, (կանանց դիմում են նաև լորդ ձևակերպմամբ):
Գագիկ Ծառուկյանի խոսքի հորջորջումն իրականում որոշ չկայացած ու անհայտ ծագման լրատվականների համար «սենսիացիոն» վերնագրեր և քլիք բերող տեքստերի համար է, իսկ որոշ ինքնահաստատման կարիք ունեցող ֆեյսբուքյան օգտատերեր էլ փորձում են լրացուցիչ շահարկման ենթարկել:
Փաստացի բոլորին է հայտնի, որ Ծառուկյանը միշտ էլ հանրությանն ուղղած իր խոսքում աչքի է ընկել անմիջական ձևակերպումներով, այսպես ասած՝ ժողովրդին ընկալելի ձևով է ներկայացել իր մոտեցումները, ի դեպ, սա շատ ավելի ընդունելի և հասկանալի է, քան այն քաղաքական գործիչներինը, ովքեր ամբիոններից ժամերով ճամարտակում են և հանրությանն ուղղակի պաթոսախեխտ են անում: Վերջիններիս՝ հանրությունը, մեծ հաշվով, չի լսում, անգամ չի էլ հասկանում բուն ասելիքի իմաստը, իսկ Ծառուկյանի հետ կապված դեպքում, ամեն ինչ այլ կերպ է: Ոմանց մտահոգել է, կարծես թե, Ծառուկյանի՝ օր օրի աճող վարկանիշը, և սկսել են արհեստականորեն փրփուրներից կախվել:
Սա խոսում է նաև այն մասին, որ քաղաքական պատվերներ կատարող որոշ կայքեր և օգտատերեր իրենց աշխատանքում լուրջ թերանում են, ուստի, իրենց պատվիրատուներին կհորդորեի առավել գրագետ ու կարդացած «տասովչիկներ» ճարեն իրենց կեղտոտ նպատակներն իրականցնելու համար: