ՕՊԵԿ անդամ երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանման ծավալները
International newsՆավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրներ ընավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին նախնական համաձայնագիր են ստորագրել ՕՊԵԿ+ գործարքի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայում անցկացված բանակցությունների աղբյուրին, հինգշաբթի ՕՊԵԿ-ը նախնական համաձայնության է եկել նավթի արդյունահանման ծավալների կրճատման գործարքի շուրջ, սակայն դեռևս չի որոշել վերջնական թիվը:
ՕՊԵԿ+ գործարքի մոնիթորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 5-ին Վիեննայում համաձայնագրի անդամներին խորհուրդ է տվել գործարքը երկարաձգել մինչև 2019 թվականի հուլիս: Այսօր գործարքի մասնակիցները պետք է հստակեցնեն արդյունահանման կրճատման ծավալը: