Բրազիլիայում բանկի կողոպուտի փորձի ժամանակ 13 մարդ է մահացել
International newsԲրազիլիայի Սեարա նահանգի Միլագրիս բնակավայրում առնվազն 13 մարդ է մահացել ուրբաթ տեղի ունեցած բանկի կողոպուտի փորձի ժամանակ:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով բրազիլական հեռուստաընկերությանը, դատաբժշկական ծառայության տվյալներով՝ զոհերի թվում երկու երեխա կա՝ 10 և 13 տարեկան:
Բանկը թալանել մտադրված չարագործներն այնտեղ գտնվող մարդկանց պատանդ են վերցրել: Հանցագործները փոխհրաձգության մեջ են մտել դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ: Հրաձգությունը 20 րոպե է տևել:
Հարձակումն իրականացնողներից ոմանց հաջողվել է փախչել հանցանքի վայրից: Նրանց որոնումները շարունակվում են: