Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է․ Նորայր Նորիկյանը՝ պատճառների մասին
SocietyՓաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2 մլն 587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344 714 ընտրող (13.32%):
2018 թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2 մլն 592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201 250 ընտրող (7.76%):
Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 143 464 ընտրողով։
Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է։
Եթե տոկսոային հարաբերակցությունը պահպանվի ողջ օրվա ընթացքում, ապա չի կարելի բացառել, որ ընտրություններին կմասնակցի առավելագույնը 1 միլիոն ընտրող, այն դեպքում, երբ նախորդ ընտրությունների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 575 786 ընտրող։
Իհարկե՛, այսպիսի ցուցանիշների պատճառները գրեթե պարզ են։ Չկա ընտրակաշառք, որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների նկատմամբ, այդուհանդերձ, իսկապես անհանսգտացնող է այսպիսի ցածր մասնակցությունը», - գրել է փաստաբանը: