Ժամը 17։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների 39,54%-ը
SocietyՄինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների 39,54 տոկոսը»,-ասաց նա:
Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում, որ ընդգրկում է Ավան, Նոր նորք և Զեյթուն վարչական տարածքները, ընտրողների թիվն է 200,915, որոնցից ընտրության մասնակցել է 78, 382 -ը կամ 39,01 տոկոսը:
Թիվ 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տարածքներում, քվեարկելու իրավունք ունեցող 213,587 քաղաքացիներից մասնակցել է 83, 835 -ը, այսինքն՝ 39,25 տոկոսը:
Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող 225,181 քաղաքացիներից մասնակցել է 83,661-ը, այսինքն՝ 37,15 տոկոսը:
Թիվ 4 -ում քվեարկելու իրավունք ունեցող 210,229 քաղաքացիներից մասնակցել է 77,445 -ը կամ 36,84 տոկոսը:
Թիվ 5 -ում քվեարկելու իրավունք ունեցող 221, 529 քաղաքացիներից մասնակցել է 89, 198-ը կամ 40,26 տոկոսը:
Թիվ 6-ում քվեարկելու իրավունք ունեցող 234,345 անձանցից մասնակցել է 82, 002 -ը կամ 34,99 տոկոսը։
Թիվ 7-ում քվեարկելու իրավունք ունեցող 117,667 անձանցից մասնակցել է 50, 790 -ը կամ 43,13 տոկոսը:
Թիվ 8 -ում քվեարկելու իրավունք ունեցող 191,152 անձանցից մասնակցել է 81,030 -ը կամ 42,39 տոկոսը:
Թիվ 9 -ում քվեարկելու իրավունք ունեցող 237,436 անձանցից մասնակցել է 95,016 –ը կամ 40,02 տոկոսը:
Թիվ 10 -ում քվեարկելու իրավունք ունեցող 240,105 անձանցից մասնակցել է 95, 242 -ը կամ 39,67 տոկոսը:
Թիվ 11-ում քվեարկելու իրավունք ունեցող 229,798 անձանցից մասնակցել է 85,002–ը կամ 36,99 տոկոսը:
Թիվ 12 -ում քվեարկելու իրավունք ունեցող 161,762 անձանցից մասնակցել է 75,147 -ը կամ 46,46 տոկոսը:
Թիվ 13 -ում քվեարկելու իրավունք ունեցող 108,773 անձանցից մասնակցել է 48 292–ը կամ 44,40 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց մինչև ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1317936 քաղաքացի կամ ընտրողների 50,93 տոկոսը: