ՀՀ Պաշտպանության նախարարության թեժ գծին ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 39 զանգ է ստացվել
SocietyՀՀ ՊՆ թեժ գծով` դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, մինչև 17։00-ն 39 զանգ է ստացվել, որոնք հիմնականում վերաբերել են ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը:
«Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:
Հերթում կանգնելը շարային կարգ համրավել և այլընտրանք չունի։ Զորամասերի մոտ տեղակայված ընտրաեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած»,- նշել է Հովհաննիսյանը և մեջբերում արել ՀՀ Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքից, առա այն, որ օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հարահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից։ Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը: