ԱԺ ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 756 կալանավորված անձ և դատապարտյալ՝ ընտրության իրավունք ունեցողների 79.7 տոկոսը
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընտրության իրավունք ունեցող 948 կալանավորված անձանցից և դատապարտյալներից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 756 կալանավորված անձ և դատապարտյալ (79.7%):
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել: