Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
International newsՍիրիական Լաթաքիա նահանգում ու Հալեպ քաղաքում զինված խմբավորումների իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս մեկը՝ վիրավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը:
Նրա խոսքով՝ մեկ օրում զինյալները գնդակոծել են Համա և Լաթաքիա նահանգների մի շարք բնակավայրեր և Հալիպի որոշ թաղամասեր: Գնդակոծությունների հետևանքով Հալեպում սիրիական բանակի զինծառայող է զոհվել, ևս մեկը վնասվածքներ է ստացել Լաթաքիայի Սանդրան բնակավայրում:
Սոլոմատինը նաև հավելել է, որ անցած օրվա ընթացքում Ռուսական կենտրոնի ներկայացուցիչները մեկ բարեգործական ակցիա են իրականացրել Դեյր էլ Զոր նահանգում: