Դեկտեմբերի 11-ին դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
SocietyԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախաքննական մարմնի միջնորդությամբ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցի քննությունը ավարտվեց:
«Ավարտվեց նիստը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է այսօր»,- ասաց Մկրտչյանը:
Պաշտպանի խոսքով` Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, նա իր դեմ ներկայացված մեղադրանքը շարունակում է չընդունել:
« Նրա մոտ եկել էր շտապօգնություն, քանի որ առողջությունը կտրուկ վատացել էր` շաքարային դիաբետի ցուցանիշի բարձրացումով: Վատացումը ես արտառոց չէի համարի, որովհետև 6 ամիս գտնվել է փակ տարածքում` խցում, և մեքենայով բերելը, մանավանդ, ծանր հիվանդին, պետք է հանգեցներ այս վատացմանը»,- ասաց Մկրտչյանը:
Պաշտպանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել:
Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում ներկայացնել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ նա ազատամարտիկ է և ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալու այդ գումարը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդմասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնականհամաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացմանեղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքհափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովիպատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ուդատարանի որոշմամբ կալանավորվել:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնելեն նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ էսպառնում:
Կարեն Խաչատրյան