«Լիոնի» առաջատարը հետաքրքրել է «Չելսիին» և «Բավարիային»
Sport«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է լքել ակումբը:
Ինչպես վստահեցնում է France Football-ը, 25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Բավարիան» «Չելսիի» սկաուտներն ուշադիր հետևում են Ֆեկիրին:
Նրանց դուր է եկել ֆրանսիացու ցուցադրած խաղը «Մանչեսթեր Սիթիի» (2:1) դեմ կայացած հանդիպմանը: «Բավարիան», իր հերթին, ««Լիոնի» հետ գտնվում է լավ հարաբերությունների մեջ:
Transfermarkt-ը գնահատում է Ֆեկիրի տրանսֆերային արժեքը 65 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: