Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին
SocietyԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 35 XD 282 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է իր առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի 07 ՏԼ 804 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: