Ծակքարի նորաբաց մանկապարտեզ են հաճախում 78 երեխա
SocietyԳեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի մանկապարտեզը 15 տարվա անգործությունից հետո իր դռները բացեց նախադպրոցական տարիքի երեխաների առաջ: Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է 2016-2017 թթ. «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով՝ 168 միլիոն դրամի ներդրմամբ: 13 միլիոն դրամ էլ կազմել է Ծակքարի գյուղապետարանի ֆինանսավորումը:
Մանկապարտեզն իր գործուներոթւյունը դադարեցրել էր 2003 թ. շենքային անբավարար պայմանների պատճառով եւ վերաբացվել այս տարվա նոյեմբերին: «Ծակքարի գյուղապետարանի միջոցների հաշվին՝ 4 միլիոն 600 հազար դրամի ներդրմամբ, կառուցվել է սեպտիկ հոր: Այժմ հիմնանորոգումից հետո ստեղծված են ամենաժամանակակից պայմանները, բացված է երեք խումբ, որտեղ հաճախում են 3-5 տարեկան 78 երեխա: Այստեղ ընդգրկված են նաեւ Ծովասար եւ Լիճք համայնքների նախադպրոցական տարիքի երեխաներ: Մանկապարտեզը կաշխատի շուրջտարյա»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Նորաբաց մանկապարտեզ է այցելել եւ հաստատությունում ստեղծված բարվոք պայմաններին ու առօրյային ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: