Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերթական դժբախտ դեպքն ու Լոռու մարզպետի «քայլերը»

Society

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում նորից հրդեհ էր բռնկվել: Այս անգամ ծխախեղդ են եղել 3–րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները: Ի դեպ, այս թաղամասում հրդեհի դեպքերը նորություն չեն: Ավելին՝ թաղամասը հայտնի է իր մեծ ու փոքր հրդեհներով, որոնց հետևանքով բավականին մարդիկ են կյանքից զրկվել: Այդ մասին գիտեն բոլոր ղեկավարները, բայց հատկապես նախկին, իսկ այսօր նաև ներկա իշխանությունների անտարբեր վերաբերմունքն այդ թաղամասում ապրող բնակիչների հանդեպ այդպես էլ չի փոխվել:

Ի դեպ, թաղամասը 1988 թվականի երկրաշարժից հետո է ձևավորվել, երբ Ստեփանավան քաղաքում ամբողջովին ավերվել է «Չերեմուշկա» կոչվող թաղամասը: Փայտից կառուցված եռահարկ ժամանակավոր կացարանները 10 տարով են հանձնվել բնակիչներին, մինչև նոր և հիմնական բնակելի տներ կառուցվեն նրանց համար: Կառուցված բնակարաններում տեղավորել են 297 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ մոտ 1000 բնակչի, բայց ….

Բայց 30 տարի է անցել, սակայն, այդ «ժամանակավոր» կառուցված կացարաններն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: Այնտեղ ապրող արդեն երրորդ սերունդն է մեծանում: Արդեն նրանց աչքն էլ է ջուր կտրել մի լավ լուրի սպասելով: Մարդիկ այստեղ ապրում են տունն ու տեղը հրդեհվելու, շենքը քանդվելու ամենօրյա վտանգն աչքների առջև: Եվ այդ պայմաններում պատրաստվում են 30–րդ Ամանորը դիմավորել:

Թաղամասում օրերս տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքի մասին տեղեկությունը վերջնականապես հունից հանել է բնակիչներին: Իրենց խնդիրների վրա նոր իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար որոշել են Ստեփանավան– Վրաստան միջպետական ճանապարհը փակել, քանի որ այլևս ի վիճակի չեն նման պայմաններում գոյատևել:

Ստեփանավանի քաղաքապետի մամուլի խոսնակ Սարգիս Գոքորյանը Oratert-ի հետ զրույցում նշեց, որ հատկապես վերջին յոթ տարիների ընթացքում տարին առնվազն 2 անգամ հարցը բարձրացվել է Ստեփանավանի քաղաքապետի կողմից: Բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ մարզպետարանին, սակայն հարցն այդպես էլ մնացել է չլուծված:

«Այդ շենքերի բնակիչները բոլորն էլ իրենց տունը ջեռուցում են կա՛մ փայտի վառարանով, կա՛մ էլեկտրական սարքերով: Փայտե շենքերի համար դրանք հավասարապես վտանգավոր են: Համայնքապետարանն իր սուղ միջոցներից հատկացումներ իրականացնում է տանիքի վերանորոգման և այլ խնդիրները լուծելու համար, բայց այնքան միջոցներ չունի, որ կարողանա նոր թաղամաս կառուցել: Համայնքապետարանը բազմիցս ծրագրեր է ներկայացրել իշխանություններին, սակայն դրանք հիմնականում հավանության չեն արժանացել: Նախորդ իշխանությունների տարիներին միայն Հովիկ Աբրահամյանի վարչապետ եղած ժամանակ մեր ներկայացրած նախագիծը հավանության արժանացավ, սակայն կրկին, միջոցներ չլինելու պատճառով, ծրագիրը չֆինանսավորվեց: Եվ հիմա, փաստորեն, նույն իրավիճակը շարունակվում է»,– ասաց Ս. Գոքորյանը:

Բնակիչներն ահազանգում են, որ ամեն րոպե կարող է նույն իրավիճակը կրկնվել: Համայնքապետարանը կարող է միայն հանդես գալ խնդիրը բարձրաձայնողի տեսանկյունից, քանի որ համայնքապետարանի անգամ մի քանի տարվա բյուջեն բավարար չէ ընդամենը մեկ շենք կառուցելու համար, էլ չենք խոսում թաղամաս կառուցելու մասին:

«Սա պետական հոգածություն պահանջող խնդիր է, և հետևաբար մենք էլ մեր հերթին ենք հարցնում, թե ինչու ներկայացված ծրագրերը չեն ֆինանսավորվում: Խնդիրն այն է, որ շատ է խոսվում այն մասին, որ քայլեր են ձեռնարկվում աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար, բայց փաստորեն այսօր Ստեփանավանի 297 ընտանիք ամեն օր նույն ահ ու սարսափով քնում ու արթնանում է: Այս ընթացքում փայտաշեն տների ոչ միայն հիմքերն են փտել, այլև չկան նորմալ տանիքներ, նկուղները լցվում են կոյուղաջրերով, և իրականում շատ սարսափելի իրավիճակ է»,– ասաց Ս. Գոքորյանը:

Սրանք հարցեր են, որոնք ոչ թե վաղը– մյուս օրը պետք է լուծվեն, այլ դեռ երեկ պետք է լուծված լինեին: Թաղամասի բնակիչները պատրաստվում են «փրկեք մեզ» խորագրով բողոքի մեծածավալ ակցիաներ իրականացնել: Մեր տեղեկություններով, առավոտից մինչ աշխատանքային օրվա ավարտը Լոռու մարզպետը չէր այցելել դեպքի վայր, չէր զրուցել բնակիչների հետ:

Ի դեպ, «Orer»- ի  թղթակիցը փորձեց կապ հաստատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ և ճշտել տեղեկությունը, իմանալ նրա մոտեցումները, բայց նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

Հ.Գ.- Ի պատիվ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, ով ծնունդով ստեփանավանցի է, պետք է նշել, որ նա շատ արագ, շատ օպերատիվ է արձագանքել ցավալի դեպքին և այցելել թաղամաս:

 
 
Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on Guarantees