Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանից հրաժարվում է ոչ միայն ամերիկյան, այլև նորվեգական կապիտալը

Society

Ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունները, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում նավթագազային հանքարդյունաբերության ոլորտում, սկսել են իրենց պայմանագրերը խզել Ադրբեջանի հետ: Մոտավոր հաշվարկներով, խոսքը 10– ից ավելի խոշոր ընկերությունների մասին է, որոնք Ադրբեջանը սկսել են լքել դեռևս 2015 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Եվ, փաստորեն, այդ միտումները ոչ թե մարում են, այլ շարունակվում: Վերջերս Ադրբեջանը լքեցին ևս մի քանի խոշոր ամերիկյան ընկերություններ, խզեցին պայմանագրերը՝ իրենց գործունեությունը որակելով տնտեսապես ոչ շահութաբեր: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը «Օrer» - ի  հետ զրույցում նշեց, որ ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների ներկայացվածությունը Ադրբեջանում ունի նաև իր քաղաքական բաղադրիչը: Եվ որքան ամերիկյան կապիտալը քիչ լինի Ադրբեջանում, այնքան ԱՄՆ–ի ձեռքերն ավելի ազատ կլինեն, կախվածությունը փոքր կլինի և ավելի ազատ կլինի իր քայլերի մեջ:

«Չի բացառվում նաև, որ այն կարող է կապված լինել Ադրբեջանի վրա ԱՄՆ–ի կողմից ճնշումներ գործադրելու ցանկության հետ: Վերջերս Ադրբեջանը լքած ամերիկյան «Exxon Mobil» ընկերությունը ներգրավված է եղել Բաքվի մոտակայքում գտնվող ադրբեջանական ամենախոշոր նավթագազային հանքի շահագործման գործընթացում: Եվ հեռանալով Ադրբեջանից՝ սկսել է վաճառել իր մասնաբաժինները: Ինչ վերաբերում է նորվեգական ընկերություններին, ապա նրանք նույնպես վաճառեցին իրենց ընկերությունները և վերջնականապես դուրս եկան ադրբեջանական շուկայից»,– ասաց Ա. Մովսիսյանը: 

Դրա հետևանքներից մեկը եղավ նաև այն, որ Ադրբեջանը ցանկանում է խզել դիվանագիտական հարաբերությունները Նորվեգիայի հետ և պլանավորվում է փակել Նորվեգիայի դեսպանատունը: Անշուշտ, գերտերությունները ցանկանում են գործ ունենալ կանխատեսելի վարքագիծ ունեցող երկրների հետ, սակայն Ադրբեջանի՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանի ու Արցախի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու հռետորաբանությունը նույնպես կարող էր հանգեցնել նման արդյունքի: Ու թեև վերլուծաբաններն այս ամենը հիմնականում կապում են տնտեսապես ոչ շահավետ համագործակցության հետ, քանի որ ադրբեջանական նավթի պաշարները զգալիորեն նվազել են և այլևս նախկին գրավչությունը չունեն, սակայն ակնհայտ է, որ այն կարող է կապված լինել նաև մի շարք կոռուպցիոն բացահայտումների հետ, որոնց մեջ ներգրավված էին նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի դեպ, այս ամենն իր ազդեցությունն ունի նաև երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա, ինչը նույնպես նպաստում է երկրի ներքին լարվածության ավելացմանը:

«Չնայած նավթի շուկայում վերջին շրջանում որոշակի կայունություն է նկատվում, սակայն Ադրբեջանում շարունակում են թանկացումներ տեղի ունենալ: Մասնավորապես, հասարակական տրանսպորտը, բենզինի ներքին սպառման գները բարձրացել են: Այսինքն, երկրի տնտեսությունը բարվոք վիճակում չէ: Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է մի քանի կլանի ձեռքում և ներքին բարեփոխումներ իրականացնելու համար բավականին մեծ քաղաքական կամք է հարկավոր, որն այս պահին չկա»,– ասաց Ա. Մովսիսյանը: 

Ինչ վերաբերում է սոցիալական պայթյունին, ապա, ըստ ադրբեջանագետի, նման բան չի կանխատեսվում Ադրբեջանում ընդդիմություն չլինելու պատճառով: Այդ ամենով հանդերձ երկրում ապրողների ստվար մասը դժգոհ է իր կյանքի որակից և հարմար պահի կարող է իշխանություններին դեմ դուրս գալ:

«Պաշտոնական տվյալները թեև չեն արտացոլում իրական պատկերը, սակայն խոսում են այն մասին, որ հասարակության սոցիալական վիճակը բարվոք չէ: Բնակչության հիմնական զանգվածը դժգոհ է այդ վիճակից: Մեծ է գործազրկության տոկոսը, թե՛ միջին տարիքի, թե՛ երիտասարդների շրջանում: Պետական բյուջեից կատարվող հատկացումները չեն ծառայում իրենց նպատակին և գնում են կոռուպցիոն խողովակներով: Ադրբեջանում կա նաև կրոնական լարված մթնոլորտ իսլամական շիա և սուննի ուղղություններ դավանողների միջև: Եվ վերջին շրջանի բողոքի ցույցերը հիմնականում տեղի են ունենում կրոնական քողի ներքո: Պետք է նշել նաև, որ վերջին շրջանում ակտիվացել են նաև երկրից դուրս ապրող թալիշները, որոնք վերհանում են էթնիկական հարցեր և փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա: Այդուամենայնիվ վաղ են կանխատեսումները, թե դրանք կարող են մոտ ապագայում երկրում անկայունության հանգեցնել, քանի որ երկրի իշխանությունները կարողանում են վերահսկողություն իրականացնել բոլոր ուղղություններով: Ադրբեջանի իշխանություններն ավելի շատ տրամադրված են պայքարել տեղի կրոնական այն տարրերի դեմ, որոնք որոշակի ազդեցություն ունեն և իշխանությունների հիմնական վախերը կրոնական քողի ներքո կազմակերպվող իրադարձություններով են պայմանավորված»,– ասաց Ա. Մովսիսյանը:

Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on Guarantees