Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից
CultureՍոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և դիմում ներկայացրել՝ հրաժարվելով իր պաշտոնից:
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը նոյեմբերի 29-ին լրագրողների հետհանդիպմանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից իրականացնելու է անժամկետ գործադուլ՝պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Դերասանները նշել էին, որ չեն ցանկանումհամագործակցել նրա հետ: Նրանք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ենտեսնում Համազգային թատրոնի վաստակավոր դերասանուհի և ռեժիսոր ՆարինեԳրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ թատրոնի դերասան Արման Նավասարդյանին: