Վիետնամում 14 մարդ է զոհվել հեղեղումներից
International newsՎիետնամի կենտրոնական մասում 14 մարդ Է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից, եւս մեկն անհայտ կորած Է համարվում: Տեղատարափներն սկսվել են դեկտեմբերի 8-ին: Ինչպես հայտնել Է տարերային աղետների նախազգուշացման եւ դրանց հետեւանքների վերացման կոմիտեն, տարերքից առավել շատ տուժել Է Բինդինի նահանգը, որի վեց բնակիչներ հեղեղումների զոհ են դարձել: Իշխանությունների տվյալներով՝ արածաշրջանում տասնյակ հազարավոր տներ են ջրասույզ եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: