Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքագետ. «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա»

Society

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Պաշտոնական Թուրքիան դեռ չի արձագանքել հայտարարությանը, փոխարենը Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Trend» գործակալությանը հայտնել են կարգավորման իրենց հայտնի պայմանները:

Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նախ շեշտեց, որ գործակալության տված պատասխանն անգամ «ոչ պաշտոնական» որակելը ճիշտ չէ:

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը դեռ որևէ արձագանք չի գտել Թուրքիայի կողմից, գուցեև չգտնի, եթե կոնկրետ հարցադրում չարվի: Այսինքն, եթե որևէ լրագրող այդ թեմայի առնչությամբ հարցադրում չանի Թուրքիայի ԱԳ նախարարին, վարչապետին կամ նախագահին: Իսկ հիմա՝ ի՞նչ ասաց Ն. Փաշինյանը և ի՞նչ էին ասում իր նախորդները: ՀՀ բոլոր առաջնորդներն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն են ունեցել: Ամենամեծ ջատագովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը, որն ամենաշատն էր մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա արևելագետ էր, իսկ հանդիպումներն ավելի սերտ էին այն ժամանակվա թուրք պաշտոնյաների հետ: Այդուհանդերձ, ոչինչ տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ևս փոխադարձ հայտարարություններ եղան, բայց դրանից ավելի ոչինչ չեղավ: Ս. Սարգսյանի օրոք այդ ամենն առարկայական դարձավ, ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները: Սակայն ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա. Արցախյան հարցի չկարգավորված լինելը Թուրքիայի համար թիվ մեկ նախապայմանն է: Թե՛ արձանագրությունները ստորագրելու ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմյան նախագահ Էրդողանը շեշտում էր՝ մինչև Արցախյան հարցը չկարգավորվի, սահմանը չենք բացելու»,–«Orer»- ի  հետ զրույցում ասաց թուրքագետը:

Վերադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ թուրքագետն այն որակեց ադեկվատ և նորմալ. «Եկել է նոր իշխանություն և հայտարարում է, որ հարևանի հետ առանց նախապայմանի պատրաստ է հարաբերությունները կարգավորել: Սակայն Թուրքիան ինչպե՞ս կպատասխանի կամ ի՞նչ դրական ակնկալիքներ կարող են լինել. այս պահին Թուրքիայում որևէ իրադարձություն չկա, որը կնպաստի դրական պատասխանի»:

Անդրանիկ Իսպիրյանն այժմյան իրավիճակը վերոնշյալ առումով ավելի վատ է որակում. «Սերժ Սարգսյանի օրոք կար Հայկական հարցի հետ կապված Թուրքիայի մտահոգությունը, ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման բավականին հաջող գործընթաց էր ծավալվում: Տարբեր երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան դրանց դեմն առնելու համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիոն քայլ արեց: Այս պահին այդ իմիտացիայի կարիքն այլևս չկա: Այս պահին չկա Հայոց ցեղասպանության ճանաչման և, դրա հետ կապված, Թուրքիայի հեղինակությանը հարվածող լուրջ վտանգ: Բնականաբար, չկա նաև այդ հարաբերությունների կարգավորման իմիտացիա անելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ՝ հայ–թուքական հարաբերությունները կարող են սկսել կարգավորվել ցանկացած պահի՝ Թուրքիային հարմար և ձեռնտու աշխարհաքաղաքական ինչ–որ ժամանակահատվածում: Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է, բայց խնդիրը Թուրքիայի կողմում է: Երբ Թուրքիային ավելի անհրաժեշտ կլինի՝ կգնա սահմանի բացմանը: Ավելի ուղիղ ասեմ, երբ Թուրքիայի համար սահմանի բացումը ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ ավելի կարևոր կլինի, քան Ադրբեջանը: Այս պահին, սակայն, նման իրավիճակ նույնիսկ հեռանկարում չի երևում: Նման պատճառներ Թուրքիան այս պահին չունի»:

Թեև Ն. Փաշինյանի հայտարարությունը ողջունելի է համարում, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով մեր զրուցակիցը մի հանգամանք է շեշտում. «Հետագայում գուցեև Թուրքիայից լինեն դրական ազդակներ, սակայն իշխանությունը պետք է հաշվի առնի նախորդների սխալները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ գլխավորապես շեշտը դնի նախորդների սխալների վրա: Երբ նախկինում Էրդողանը հայտարարում էր նաև, որ մինչև Արցախի հարցը չկարգավորվի, բացառված է հայ– թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, զուգահեռ մեր ԱԳՆ –ում, նախագահականում շեշտում էին, թե՝ ո՛չ, շուտով բացվելու է սահմանը, կարգավորվելու է: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և մի քիչ ավելի ուշադիր լինել»:

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course