Սիրիայում սկսվել է ԻՊ-ի վերջին հենակետի գրոհը Եփրատի ափին
International news«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զորամիավորումն ԱՄՆ օդուժի աջակցությամբ գրոհում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր քաղաքը Եփրատի արևելյան ափին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիական ուժերի ներկայացուցչին, որոնց վերահսկողության տակ է գտնվում երկրի մոտ մեկ չորրորդ մասը, իրենք արդեն մտել են Հաջինի կենտրոն, մարտերը շարունակվում են:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը փորձում է Հաջինն ազատագրել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Քաղաքն ԻՊ-ի վերջին հենակետն է, որ գտնվում է Իրաքի հետ սահմանի մոտակայքում: