Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարի առաջին տեղի համար պայքարից
SportՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից:
Կիսաեզրափակչի երկու դասական պարտիաներից հետո, որոնք ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը մրցեցին արագ և կայծակնային շախմատում: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում հաղթեց Լագրավը: Կայծակնային պարտիաներից երեքում հաղթեց Վաշիե-Լագրավը, մեկում էլ Արոնյանը: Արոնյանը դուրս մնաց առաջին տեղի համար պայքարից և Կարուանայի հետ կպայքարի երրորդ տեղի համար:
Մյուս զույգից եզրափակչի ուղեգիր նվաճեց Հիկարու Նակամուրան՝ գերազանցելով Ֆաբիանու Կարուանային: