Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի հաստատում
SocietyԱրցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Այս մասին փոխանցում է 5-րդ ալիքը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբյանը Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին փոխանցեց. «Դուք սպասեք մեր պաշտոնական տեղեկությանը, եթե լինի այդպիսի բան, մենք անմիջապես կտարածենք»:
Անդրադառնալով նրան, որ լրատվամիջոցները գրում են, թե Բակո Սահակյանը ներկայացրել է նոր հրամանատարին, Բաբայանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ ով է այդ տեղեկությունը փոխանցում, դա շատ տարօրինակ է»:
Հիշեցնենք՝ Լեւոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։
Աղբյուրը` armtimes.com