Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ
SportԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ:
Նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ ուժերն են չափում 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: