ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդերի դեմ Սիրիայում
International newsԵվրամիությունը Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդական զորամիավորումների դեմ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում:
«Մենք ակնկալում ենք, որ թուրքական իշխանությունները զերծ կմնան ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խափանել ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի ջանքերը կամ սպառնալիք ստեղծել Սիրիայում հավելյալ ապակայունության համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ռազմարշավ սկսել սիրիական Մանբիջում սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի այնտեղից:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, այս հարցի շուրջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: