Ի՞նչ ամանորյա նվեր ընտրել կենդանակերպի տարբեր նշանների համար
Lifestyle2019 թվականի առաջին նվերներն ընտրելիս՝ պետք է առաջնորդվել կենդանակերպի տարբեր նշանների առանձնահատկություններով: Կրակի տարերքի նշաններին, օրինակ, չի կարելի ջրի հետ ասոցացվող իրեր նվիրել: Օդի տարերքի նշաններին հաջողություն կբերեն սեղանի համար նախատեսված զարդարանքները կամ սպասքի պարագաները:
Այծեղջյուրներին, Ցուլերին ու Կույսերին բնական նյութերից՝ փայտից, կաշվից պատրաստված հուշանվերներ կարելի է նվիրել: Խեցգետնին, Կարիճին ու Ձկներին կուրախացնեն արձանիկները կամ այլ դեկորները:
2019 թվականը գիտելիքի տարի է: Կենդանակերպի բոլոր նշաններին ճիշտ կլինի նվիրել հետաքրքիր գրքեր կամ ինքնազարգացնող խաղեր: Բայց թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով զարդերը, քարերից պատրաստված այլ իրերը նախընտրելի չեն. դրանք կարող են կանգնեցնել կյանքի բնականոն ընթացքը: