«Բարսելոնայի» ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ ամիս
Sport«Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում եւ փոխարինվել: Վերմալենի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք:
Վերմալենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է երեք հանդիպման: