Ինչ «պատժամիջոց» պետք է կիրառել հանրային միջոցները յուրացրած նախկին պաշտոնյաների նկատմամբ
TV«Հանրային միջոցները յուրացրած նախկին պաշտոնյաները կամ նրանց հովանավորության տակ գտնվող անձինք պետք է փոխհատուցեն պետությանը, հանրությանը պատճառված վնասը, իսկ քանի որ այդ զավթած գումարը ներդրել են որոշակի բիզնեսների մեջ, ու այդ փողի վրա նաև աշխատած փողի բաղադրիչ կա, այդ մասը պետք է ճանաչել որպես նրանց սեփականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ հավելելով, որ սա տնտեսական մասն է:
Նրա խոսքով՝ երկրորդ՝ իրավաքաղաքական մասով հանրությունը նրանց տնտեսական հանցագործությունների նկատմամբ համաներում է հայտարարում՝ փոխարենը արգելելով որոշակի ժամանակահատված նրանց մասնակցել ընտրական գործընթացներին և զբաղեցնել պետական պաշտոններ. «Սա անցումային արդարադատության տրամաբանության մեջ մտնող մեխանիզմ է, որը կարելի է կիրառել»:
Նա տեղեկացրեց, որ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամները այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարել, համագործակցել են նաև արդարադատության նախարարության, կառավարության ներկայացուցիչների հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: