Արցախի հարցում ցանկացած զիջում կլինի մեր պետականության վերջը. «փոխզիջում», «տարածքների զիջում» բառերը պետք է դուրս գան տերմինաբանությունից
TVԱմերիկագետ Արեգ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց այն հարցը, թե ինչու մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրները և հատկապես Ռուսաստանը չեն շնորհավորել Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ. «Որքան որ ես եմ հասկանում՝ կա որոշակի արարողակարգ։ Առայժմ գործընթացն իր ավարտին չի մոտեցել, ԱԺ-ում հանձնաժողովները չեն ձևավորվել, հետագայում կհաստատվի կառավարությունը, նախարարական պորտֆելները կբաժանվեն։ Եվ այն բանից հետո, երբ գործընթացն ավարտին մոտենա, Ռուսաստանի արարողակարգի համաձայն՝ կլինի շնորհավորանք ու գնահատական»։ Այս իմաստով, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանի արարողակարգը տարբերվում է արևմտյան դիվանագիտական ավանդույթներից։
Արեգ Գալստյանն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին և նշեց. «Հիմա մի համաշխարհային տենդենց կա՝ տարբեր երկրների առաջնորդներ թափանցիկ քաղաքականություն են վարում։ Շատերը դա անվանում են պոպուլիզմ, շատերը՝ քաղաքական շոու։ Եթե նախկինում դա ընդունված էր ներքին քաղաքականության իմաստով, բայց Լուկաշենկոյի համար չէի ասի, թե սա նոր է նաև միջազգային քաղաքականության մեջ։ Եթե նայեք իր հայտարարությունները մեկ կամ երեք տարի առաջ՝ ԱՄՆ-ի, ուկրաինական, սիրիական ճգնաժամի մասին, ապա դա նորություն չէ։ Դա իր ոճն է, դրան պետք է սովորել, սովորել ասելով նկատի չունեմ չարձագանքել ու ոչինչ նկատի չունենալ։ Պարզապես պետք է հասկանալ, որ այդ քաղաքական գործիչն այդպիսին է, որը, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, մենք փոխել չենք կարող»։
Նա նաև անդրադարձավ Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի վերջին հայտարարությանը։