Գալիք տարի Գյումրիում կվերանորոգվի ընդհանուր 24 կմ երկարությամբ 33 փողոց
SocietyՀաջորդ տարի Գյումրիում կվերանորոգվի 33 փողոց՝ ընդհանուր 24 կմ երկարությամբ: Պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանն արդեն պատվերը տվել է, իսկ ֆինանսավորող Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը հաստատել, մնում է միայն գյումրեցիների ներողամտությունը: Այս մասին լրագրողների հետ ոչ պաշտոնական՝ սուրճի սեղանի շուրջ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Գյումրուքաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Սակայն մինչ 2019 թվականի ծրագրերին անդրադառնալը, Գյումրու քաղաքապետը խոսեց նաև 2018 թվականին կատարվածի ու բացթողումների մասին:
Սամվել Բալասանյանը նախ անդրադարձավ փողոցաշինության խնդիրներին. փողոցներն ու մայթերը կիսաքանդ են, ցեխի մեջ: Կա ժամկետի շեղում, ինչի մեղավորը սխալ նախագծերն էին ու թերացող շինարարները. «Եղան նորնախագծային աշխատանքներ, նոր ծավալի աշխատանքներ: Շինարարը մտածում էր, որ եկել էեզրաքարերը տեղադրելու, ասֆալտապատելու, բայց պատվերն այնպիսին էր, որ նաևջրահեռացման համակարգ պետք է անցկացվեր: Այստեղ ստացվեց խառնաշփոթ, ցեխ, բնակիչները սկսեցին բողոքել»:
2019 թվականին, բնակիչների բողոքներից ապահովագրվելու համար, Գյումրու քաղաքապետարանը որոշել է՝ կհիմնանորոգվեն այն փողոցները, որոնց բնակիչները կհամաձայնեն անհարմարություններին դիմանալ. «Եթե բնակիչները չցանկացան, այդ փողոցիփոխարեն այլ փողոց կհիմնանորոգվի. Գյումրիում ընդհանուր 180 փողոց կա՝ 220 կմճանապարհ, այնպես որ, թե այդ 33 նորոգվողները որոնք կլինեն, կապված է բնակիչներից»:
Անդրադառնալով տնակների խնդրին, քաղաքապետը փաստեց՝ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականով աշխատանքային միջգերատեսչական խումբ է ստեղծվել, որը տնակներն ու անօթևան ընտանիքներին նորից է հաշվառելու: Վերջնական թվային տվյալներ ունենալու համար ժամկետ է սահմանվել՝ մինչև 2019թ. հունիսի 30-ը:
Քաղաքապետը հանդիպման ժամանակ խոսեց նաև Գյումրու Սլոբոդկա թաղամասում արձանագրված դեպքից՝ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից Ջուլիետա Ղուկասյանին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից ծեծվելու փաստին, ինչն էլ կնոջ մահվան պատճառ էր դարձել: «Պետք է իրենք իրենց պայմանագրային և ժամկետայինծառայողներին պահեն իրենց սահմաններից ներս: Չպետք է գնան «սամավոլկա», գիշերայինակումբներ, ինչի հետևանքով էլ այսպիսի դաժան դեպքեր լինեն: Արդեն ձանձրացել ենք նմանդեպքերից»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ Գյումրիում ռազմաբազան նաև առանձին փողոցներ հիմնանորոգելու պարտավորություն ունի. այն փողոցներն են, որտեղով ռազմական տեխնիկա է անցնում: Այս մասին 3 տարի առաջ է քաղաքապետարանը համաձայնության եկել ռազմաբազայի այն ժամանակվա հրամանատարության հետ: Բայց գործնականում աշխատանքներ չեն կատարվել:
Գյումրու քաղաքապետը նաև անդրադարձավ սպասվող ներդրումային ծրագրերին:
Վերջում գնահատելով 2018 թվականը՝ Սամվել Բալասանյանը տարին հեղափոխության, փողոցաշինության ու քննադատության տարի անվանեց:
Արմենուհի Մխոյան