Պենտագոնը ցանկանում է Սիրիայում կիրառել հատուկ նշանակության ջոկատները՝ կանոնավոր բանակի փոխարեն. ԶԼՄ-ներ
International newsՊենտագոնում դիտարկում են հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման հնարավորությունը, որոնք Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պետք է անցկացնեն կետային ռազմական գործողություններ: Այսպես կոչված՝ «կոմանդոսը» կմնա տարածաշրջանում շարունակելու համար պայքարը ահաբեկիչների դեմ՝ Սիրիայից ԱՄՆ կանոնավոր բանակի խոստացված դուրսբերման ֆոնին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ հատուկ նշանակության ոչ մեծ խմբերի կիրառումը տարբերակներից մեկն է՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական առաքելությունը շարունակելու համար: Մյուս տարբերակները ենթադրում են ավիահարվածներ և դաշնակից քրդական ուժերի սպառազինում նաև տեխնիկայով՝ ասվում է հոդվածում:
The New York Times-ի աղբյուրը նշել է, որ ամերիկյան «կոմանդոսը» կտեղափոխվի հարևան Իրաք, որտեղ, որոշ գնահատականներով, գտնվում են ԱՄՆ 5 հազար զինվորականներ: Հատուկ նշանակության ուժերը պարբերաբար կներթափանցեն Սիրիա՝ ավարտելու համար գործողությունը: Այս մասին ասվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին՝ դա բացատրելով նրանով, որ Սիրիայում ԴԱԻՇ-ին հաղթել են:
Աղբյուրը` 1in.am