Ճապոնիայում բնակչության բնական նվազումը պատմական ռեկորդ է սահմանել
International newsՃապոնիայի իշխանությունների պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի երկրում դիտվում Է ողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը:
Ինչպես հայտնել Է CNN-ը, անցնող 2018 թվականին նաեւ սահմանվել Է ծնելիության հակառեկորդ. լույս աշխարհ Է եկել ընդամենը 921 հազար երեխա: Դա ամենացածր ցուցանիշն Է դիտարկումների սկզբից, այսինքն՝ 1899 թվականից ի վեր: 2017 թվականից նորածինների թիվը տարվա ընթացքում ընկել Է 25 հազարով եւ արդեն երրորդ տարին անընդմեջ չի գերազանցում 1 միլիոնը:
Մահացությունն անցնող տարում ռեկորդային չափերի Է հասել հետպատերազմական ժամանակաշրջանի համար՝ 1,369 միլիոն: Այսպիսով Ճապոնիայում բնակչության բնական նվազումը կազմել Է 448 հազար, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է պատմության մեջ:
Ճապոնիան աշխարհի «ամենածեր» ազգերից մեկն Է. բնակչության ավելի քան 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի են: Ներկայում երկրի բնակչության թվաքանակը կազմում Է 124 միլիոն, բայց 2065 թվականին, ըստ կանխատեսումների, այն կկազմի 88 միլիոն:
Երկրի իշխանությունները փորձում են պայքարել բացասական միտումների դեմ. 2017 թվականին հայտարարվել Է, որ կառավարությունը լրացուցիչ 18 մլն դոլար կուղղի նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման եւ երեխաներ ունեցող չքավոր ընտանիքներին օգնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: