Հենրիխ Մխիթարյանը կոտրվածք ունի եւ մարզումները կվերսկսի փետրվարին
SportԼոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Սպասվում է, որ նա մարզումները կվերսկսի փետրվարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մխիթարյանը «Տոտենհեմի» դեմ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում ստացել էր բժշկի օգնություն, իսկ ընդմիջմանը փոխարինվել էր: «Արսենալը» պարտվել էր 0:2 հաշվով ու լքել պայքարը: