Սերժ Սարգսյանի ռուսահպատակ քաղաքականությունը շարունակվում է․ ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
TVԱյսօր մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։ Կազմակերպիչներից Նարինե Մկրտչյանը ուղերձով հանդես եկավ․«Մեր բողոքն ուղղված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմահենակետում տիրող իրավիճակի դեմ, որը փաստացի սպառնալիք է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մեր երկրի ինքնիշխանության համար»։