Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արայիկ Հարությունյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

Society

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժնից, ողջունելով ուսանողներին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերների հաղթահարումը պայմանավորված է տնտեսական զարգացման շարունակական ապահովմամբ: Նրա խոսքով՝ երբ ինքը նշանակվել էր ԱՀ վարչապետի պաշտոնում, երկու հիմնական առաջնահերթություն է դրել իր առջև՝ ապահովել հանրապետության պարենային և էներգետիկ անվտանգությունը՝ զուգահեռաբար ապահովելով տնտեսական աճի բարձր տեմպեր:

«2007 թվականին երբ ստանձնեցի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմում էր 70 մլրդ դրամ: Թե՛ պարենային և թե՛ էներգետիկ անվտանգության առումներով լուրջ խնդիրներ կային: Հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց բեկում մտցնել տնտեսության զարգացման ու կառուցվածքի փոփոխության հարցում, և համախառն ներքին արդյունքը ավելի քան քառապատկել: Այս տարի այն կկազմի մոտ 303 մլրդ դրամ, կամ մեկ բնակչի հաշվով ավելի քան 4200 ԱՄՆ դոլար»,- նշել է Հարությունյանը:

Խոսելով ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերի և կյանքի որակի համարժեք փոփոխության զուգահեռների մասին՝ բանախոսը նշել է, որ ֆինանսական եկամուտների առումով, իսկապես, անհամաչափություն կա, սակայն դրանց հարաբերակցության չափման համար բազմաթիվ այլ գործոններ կան:

«Տնտեսության զարգացման շնորհիվ մենք կարողացել ենք զգալիորեն կրճատել գործազրկությունը, կառուցել մեծ թվով դպրոցական և նախադպրոցական շենքեր, ստեղծագործական կենտրոններ, ճանապարհներ ու հանրային նշանակության բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնել: Մի քանի անգամ ավելացել է սոցիալական ծրագրերի թիվը: Արդյո՞ք այս ամենն ուղղված չէր կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը:

Խոսելով Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ նա ընդգծել է, որ պետք է շարունակել պահպանել տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճի տեմպը: «Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել սոցիալական խնդիրների հիմնական մասը, կտրուկ նվազեցնել աղքատության մակարդակը և իրականացնել ենթակառուցվածքային բավականին լուրջ ծրագրեր: Սա մեզ համար այսօր երազանք է, սակայն վաղն այն իրականություն է դառնալու»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ պարզաբանելով և մանրամասնելով, թե ինչպես է նախատեսվում այդ ցուցանիշներին հասնել և ապահովել այդ արդյունքները:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ  Հարությունյանի, ստեղծված են հիմնական բարենպաստ նախադրյալները, և տարեցտարի ավելանում է գյուղատնտեսական համախառն արտադրանքը: «Արդեն ունենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, դրանից բխող ծրագրեր, ինչպես նաև փորձ, որը թույլ է տալիս համարձակ հայտարարել, որ կառավարության կողմից ընդունված ծրագիրը խիստ իրատեսական է»,- ասել է նա:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նա նշել է, որ ոլորտը անվտանգային առումով մեծ կարևորություն ունի, ինչը պայմանավորված է արտաքին միջավայրից բխող մի շարք գործոններով: «Էներգետիկ անվտանգության ապահովման առումով, ելնելով էկոլոգիական խնդիրներից և ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից, մենք նախընտրեցինք հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն գերազանցել է ներքին սպառման ծավալները, և առաջիկա տարիներին այն պետք է հասցնել մինչև 1 միլիարդ կՎտ/ժ արտադրության: Այդ պարագայում, ըստ մասնագիտական հաշվարկի, հնարավորություն կլինի աստիճանաբար հրաժարվել բենզինից, դիզվառելիքից և գազից՝ Արցախը էներգետիկ առումով ամբողջությամբ դարձնելով ինքնաբավ ու անվտանգ»:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտներին և դրանց զարգացման հեռանկարներին:

Վերջում Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուսանողներին առաջարկելով երեք ամսվա ընթացքում ներկայացնել բիզնես-նախագծեր, որոնցից լավագույն երեքը կստանան համապատասխան ֆինանսական աջակցություն: Բացի այդ, Ա. Հարությունյանը համալսարանի ղեկավարությանը առաջարկել է ընտրել բարձր առաջադիմությամբ սովորող 15 ուսանող, ինչպես նաև բարձր արդյունավետություն ունեցող 7 դասախոս, որոնց կտրամադրվի ամառային արձակուրդները ծովափնյա հանգստավայրերից մեկում անցկացնելու հնարավորություն, իսկ ևս երկու լավագույն ուսանողներ ճանաչողական այցով կմեկնեն Վենետիկ և Սուրբ Ղազար կղզի:

 

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course