Yerevan, 13.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երբ թելադրողը մթնոլորտն է, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում»

Society

Քաղաքական բուռն զարգացումներով լի 2018 թվականի ավարտն ուղեկցվում է ոչ պակաս բուռն քննարկումներով: Տարին ամփոփվում է օպտիմալացման նախագծի շուրջ առկա բանավեճերով: «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, ամփոփելով քաղաքական տարին, նախ անդրադարձավ վերոնշյալ նախագծին. «Ունենք մի իրավիճակ, երբ ընտրություններից հետո իշխող ուժը՝ հանձին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է, որ նախարարություններն օպտիմալացվում են: Ինքնին գաղափարը լավն է, հատկապես այն պարագայում, երբ դրա արդյունքում քո աշխատանքն ավելի արդյունավետ ես անում: Բայց երբ օպտիմալացնում ես ինչ–որ չափով ֆինանսներ տնտեսելու և թիմի ներսում վերաբաշխումներ անելու համար, դա շատ վատ հետևանքներ է ունենալու: Բացի այդ, մենք նախորդ իշխանության ժամանակ քննադատում էինք, ասում, որ կան սուպերնախարարություններ, բայց այս պահին գնում ենք նույն ճանապարհով՝ ստեղծում ենք սուպերնախարարություններ, սուպերնախարար»,– «Orer»- ի  հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ 8 ամսվա ընթացքում չի եղել մի գերատեսչություն, որն արդյունավետ է աշխատել, ծրագրեր է ներկայացրել և ինչ– որ ռեֆորմներ է իրականացրել:

«Այս պահին իշխանության կողմից ամանորյա անակնկալներ ունենք, ըստ որի՝ մարդիկ փաստացի կանգնած են գործազրկության շեմին: Բացի այդ, նախագիծը չի դրվել հանրային քննարկման՝ մասնագիտական մոտեցում չկա: Թիմի ներսում մեկ–երկուսը որոշել են, որ պետք է օպտիմալացվի, և սկսել են այդ գործընթացը»,–նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մարդկանց այս պահին պետական ապարատից դուրս թողնելն անտրամաբանական է:

Աղվան Պողոսյանը քաղաքական տարին, ընդհանուր առմամբ, բավականին բուռն է որակում: «2018թ. մեր անկախ պետականության մեջ յուրատեսակ էր: Եղավ իշխանափոխություն, իսկ ժողովուրդը հավատով էր լցված, հավատում էր, որ իր կյանքում բան է փոխվելու, քանի որ արդեն մերժել էր հին համակարգը: Իսկ փաստացի ի՞նչ ունենք 8 ամիս հետո: Նախկինում բողոքում էինք, որ գնաճ կա, անարդարություն կա, դատական համակարգն անկախ չէ, մեր արտաքին պարտքն աճում է, որովհետև կան թալանչիներ: Հիմա մենք շարունակում ենք նախորդը, բայց ավելի վատ տարբերակով: Այսինքն՝ եկել է մի պահ, երբ քաղաքական կոնտեքստում մենք համադրություն ենք դնում՝ նախո՞րդ, թե՞ ներկա իշխանությունն էր լավ: Երբ թելադրողը մթնոլորտն է, ինքնին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում: Կան խնդիրներ, տնտեսությունը վատ վիճակում է, ունենք նաև արտաքին մարտահրավերներ, իսկ այդ մարդիկ չունեն տեսլական, իրենք չեն ներկայացնում առաջիկա 1, 2, 3 տարվա ինչ–որ ծրագիր, որով պետք է առաջնորդվեն: Օրվա կուրսով ինչ–որ իշխանություն է, իրենք իրենց որոշումներ են կայացնում, վերաբաշխումներ անում և այլն: Տարօրինակ իրավիճակ է, և վստահ եմ, որ ինչ–որ փուլից այն «պայթելու» է, որովհետև հասարակության մեջ գործող իշխանության նկատմամբ արդեն իսկ զայրույթ կա. մարդիկ իշխանության են եկել մի քանի կոդերով, որոնց թվում են աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական պայմանների բարելավումը և այլն: Բայց ավելի քան 8 ամիս է՝ ոչինչ չի փոխվել: Էլ չասեմ, որ առաջիկայում կարող է նաև գազի գինը թանկանալ»,– նշեց նա:

Աղվան Պողոսյանը շեշտեց՝ չի դասվում այն մարդկանց շարքին, որոնք 1–2 ամսվա ընթացքում պահանջելու են համակարգային փոփոխություններ. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեսլական չունի: Մարդիկ իրավիճակին չեն տիրապետում, զարգացման ծրագիր չունեն, չկա որևիցե ուժ, հանձին «Իմ քայլը» դաշինքի, որը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի: Այդ մարդիկ չունեն դիրքորոշում նաև տնտեսության վերաբերյալ»:

Իսկ թե իրավիճակը շտկելու առումով ի՞նչ կտա 2019 թվականը, ի՞նչ է պետք պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար, Ա. Պողոսյանն ընդգծեց. «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ունենք միանձնյա իշխանություն, կուտակված խնդիրներ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Կա պատասխանատվության մեծ չափաբաժին: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մարդկանց մոտ երկրի զարգացման առումով տպավորություն թողնել, պետք է կտրուկ քայլերի գնա: Մարդիկ նոր իշխանություններից ակնկալիք ունեն, ըստ որի՝ իրենց կյանքում բան պետք է փոխվի: Իսկ այսօր իշխանությունն այդ քայլերը չունի: Երբ հասարակությունը մի քանի ամիս հետո կհասկանա, որ այս իշխանությունը մարտահրավերների նկատմամբ ադեկվատ չէ, արդեն կլինեն տարբեր օջախային պայքարներ: Երբ ԱԺ– ում ներկայացված ընդդիմություն չունենք, ամեն ինչ ձևավորվում է դրսում: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի Ն. Փաշինյանը, բայց ուսումնասիրելով նրա իշխանության 7–8 ամիսները՝ հասկանում եմ, որ նրանք իրավիճակին չեն տիրապետում»:

Նա շեշտեց, որ եթե նախկինում ասվում էր, թե հակահեղափոխություն կա, ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն են խանգարում, ապա հիմա խանգարող որևէ հանգամանք չկա. «Հանրությունը վստահության քվե է տվել նրանց, և իրենք պարտավորված են այդ քվեն վերածել կոնկրետ արդյունքի: Եթե Ն. Փաշինյանը խորհրդարանում իրական այլընտրանք ունենար, մենք հակակշիռների մեխանիզմ և այլ պատկեր կունենայինք: Բայց ունենք մի իրավիճակ, որտեղ ընդդիմությունն էլ պետք է լինի Ն. Փաշինյանը, օրենսդիրում պետք է լինի Ն. Փաշինյանը, գործադիրում էլ: Նա պետականամետ մոտեցմամբ, ռեֆորմներ իրականացնող թիմ չունի, և ստացվում է մի վիճակ, որտեղ Ն. Փաշինյանն ամբողջովին վերցրել է պատասխանատվություն, ըստ որի՝ ինչ–որ «X» փուլից հետո հանրության առաջ պետք է հաշվետու լինի: Բայց մոռանում ենք, որ նախկինում ժողովուրդը փոփոխություններ իրականացնելու շանս է տվել տարբեր քաղաքական ուժերի և գործիչների: Հիմա շանսը Նիկոլ Փաշինյանին է տրվել՝ այսինքն՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Թե որքանով կստացվի նրա մոտ, ժամանակի խնդիր է, բայց որ հանրությունն արդեն պահանջատեր է, դա քննարկման ենթակա չէ»:

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course