Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կանի հնարավոր ամեն ինչ. Զախարովա
SocietyՌուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն չարժի ժամկետներ սահմանել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ 2019 թվականին հակամարտության կարգավորման հնարավորության մասին:
«Մենք չենք սահմանում ժամկետներ, մշտապես հանդես ենք եկել արագ կարգավորման օգտին եւ դրա համար ձեռնարկում ենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ «պատմությունը երկարատեւ է, հակամարտությունը ձգձգված»:
«Բայց այն ամենը, ինչ կախված է ռուսական կողմից՝ ե՛ւ որպես Մինսկի խմբի շրջանակում միջնորդ, ե՛ւ որպես երկիր, որը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ ունի, կանի անհրաժեշտ ամեն ինչ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: