«Արցախը» հրաժեշտ է տվել հերթական ֆուտբոլիստին
SportԵրեւանի «Արցախից» հեռացել է հարձակվող Սարգիս Բալոյանը: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Բալոյանը «Արցախի» կազմում մասնակցել 13 հանդիպման` խփելով 1 գոլ գավաթային խաղում:
Հիշեցնենք, որ այս ձմռանը «Արցախից» հեռացել էին նաեւ ղազախ կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը, Վալտեր Պողոսյանը, Համլետ Ասոյանը, ինչպես նաեւ թիմի ֆիթնես մարզիչ Աշոտ Խաչատրյանը: