ԱՄՆ-ում սպանել են առյուծին, որը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցուհուն
SocietyԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանաբանական այգում կրակել են առյուծին, որը դուրս է եկել վանդակից եւ հոշոտել կենդանաբանական այգու աշխատակցուհուն, փոխանցում է Sky News-ը։
Նշվում է, որ առյուծը վանդակից ազատվել է կիրակի օրը, երբ աշխատակիցը կենդանաբանական այգի է եկել վանդակները մաքրելու։
Առյուծը հոշոտել է Ալեքսանդր Բլեքին, եւ կենդանուն ստիպված են եղել սպանել, որ ազատեն աշխատակցի մարմինը։
Նշվում է, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչպես է առյուծը կարողացել դուրս գալ վանդակից։
Մահացած աշխատակիցը 22 տարեկան էր եւ վերջերս էր ավարտել Ինդիանա նահանգի համալսարանը։