Ձյուն, մերկասառույց Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին
SocietyԱյսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Գավառի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախարարությունից նաեւ հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: