«Քայլե՛ք, վստա՛հ եղեք ավելի համարձակ փոփոխությունների հանդեպ». ԵՄ դեսպանի ամանորյա ուղերձը հայերենով
SocietyՀայաստանում Եվրամիության դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպան Պյոտր Սվիտալսկու ամանորյա ուղերձը: Դեսպան Սվիտալսկին շնորհավորանքներ է հղել հայերենով:
«Սիրելի հայաստանցիներ, այսօր անցնող տարվա վերջին օրն է, Եվրոպական միության պատվիրակության անունից հայ ժողովրդին իմ բարի ցանկություններն եմ հղում Ամանորի առիթով: Ես հավատացած էի, որ 2018-ը լինելու էր նոր ձեռքբերումների տարի մեր բարեկամ հայ ժողովրդի համար: Իրոք, տարին լի էր ուշագրավ փոփոխություններով: Թո՛ղ գալիք տարին նոր Հայաստանի համար լինի դեպի կայուն ապագա տանող ճամփուղի: Քայլե՛ք, վստահ եղեք ավելի համարձակ փոփոխությունների հանդեպ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, Հայաստա՛ն»: