Էջմիածնի քաղաքապետն առաջին հերթին ուկրաինացի զինվորի տոնն է շնորհավորել
SocietyԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով նախ և առաջ շնորհավորել է լուսանկարում պատկերված զինվորի Նոր տարին: Իսկ լուսանկարը համացանցում ապրիլյան պատերազմից հետո էր տարածվել, ինչից հետո ՀՀ ՊՆ մակարդակով մեկնաբանվեց, որ լուսանկարում պատկերված զինվորը ոչ թե հայ է, այլ՝ ուկրաինացի: «Առաջին հերթին այ էս տղու գալիք տոները շնորհավոր: Թող խաղաղություն լինի մեր երկրում, և բոլոր զինվորները վերադառնան տուն: Մնաս բարո՜վ, 2018! Բարի գալու՛ստ, 2019!»,- գրել է Դիանա Գասպարյանը: 