Կասկադյորական վթար Երեւանում. Mercedes-ը «փաթաթվել է» էլեկտրասյանը (ֆոտո)
SocietyԵրեւանում, դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:40-ի սահմաններում 21-ամյա Տիգրան Ի.-ն Թբիլիսյան խճուղում՝ «Էտնա» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 35 QA 873 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել մայթեզրին տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդին առաջինը օգնության են հասել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, այնուհետեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: