Ռոնալդուն Նոր տարին դիմավորել է ԱՄԷ-ում (ֆոտո)
LifestyleԹուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Նոր տարին դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:
33-ամյա ֆուտբոլիստն ամանորյա արձակուրդն անցկացնում է ավագ որդու եւ իր ընկերուհու՝ իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսի հետ:
Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2016 թվականից: Կրիշտիանու Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:
2017-ի հունիսի 8-ին Ռոնալդուն նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
2018 թվականին Ռոնալդուն 53 խաղերում խփել է 49 գոլ եւ օրացուցային տարում գոլերի ցուցանիշովզիջեց միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ:

